Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ. ի՞նչ է քննարկվել

New

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամի թեման, հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ապրիլի 27-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ։ Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ուղղությունների շուրջ, որը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է: Հիմնական ուշադրությունը դարձվել է ուկրաինական ճգնաժամի թեմային», - ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարն ու պետքարտուղարն ընդգծել են բանակցությունների մեկնարկի համար ձևավորվող նախադրյալների համախմբման կարևորությունը ՝ երկարաժամկետ կայուն խաղաղության հուսալի ճանապարհի համաձայնեցման նպատակով

Քննարկվել են նաև միջազգային այլ հարցեր:

Sputnik Արմենիա