2025-04-28 12:34
Լրատվական գործակալություններ
ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀԿ պատվիրակության ներկայացուցիչներ՝ Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը և ինքն այցելել և հարգանքի տուրք են մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին։
Նշենք, որ պատվիրակության անդամները միջազգային կոնֆերանսին հանդես կգան ելույթներով, ինչպես նաև հանդիպումներ կունենան «Единая Россия»-ի անդամների հետ:
Sputnik Արմենիա