Պուտինը Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադար է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել հատուկ ռազմական գործողության գոտում։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ` մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 8-ի ժամը 00։00–ից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին», - ասվում է հայտարարության մեջ։

Այս ժամանակահատվածում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները։ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին։

«Ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը համարժեք և արդյունավետ պատասխան կտան», - ասվում է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը կրկին հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը։

Sputnik Արմենիա