ՔԿ․ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ-ից:

Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։