2025-04-28 18:05
Լրատվական գործակալություններ
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14.700 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ մարմնամարզիկը 4-րդ անգամ դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր ու դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր:
Մինչ այս աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալակիրներ էին դարձել նաև Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը: