Պակիստանի ՊՆ․ Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է

Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Այս հայտարարությունն արել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը:

Նախարարը «Reuters»-ին հայտնել է, որ իր երկիրն այժմ գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում:

Նրա խոսքով՝ Պակիստանի իշխանությունները պատրաստ են միջուկային զենք կիրառել միայն պետության գոյությանն ուղիղ սպառնալիքի դեպքում:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ երկու միջուկային տերությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի դիմակայության սպառնալիքի պատճառով աշխարհը պետք է անհանգստանա:

Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։

Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Վերջին օրերին երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։

Sputnik Արմենիա