Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում․ էպիկենտրոնում ուժգնությունը 4-5 բալ է կազմել

Այս գիշեր երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ապրիլի 29-ին` ժամը 03:40-ին, Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 33 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- ասված է հաղորդագրությունում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում (3 բալ ուժգնությամբ)։

Sputnik Արմենիա