Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով, հաղորդում է Reuters-ը։

 «Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը երկրում էլեկտրաէներգիայի անջատումներից հետո արտակարգ դրություն է հայտարարել», — ասվում է հայտարարության մեջ։

Երկուշաբթի Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել: Էլեկտրաէներգիայի մատակարարման օպերատոր Red Electrica-ն հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի վերականգնման համար կպահանջվի մինչև տասը ժամ։

Էլեկրաէներգիայի մատակարարման խափանումը ազդել է նաև Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Անդորրայի վրա։

Էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով ընդհատվել է մետրոյի և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, անջատվել են լուսացույցերը, նաև խափանումներ են եղել ինտերնետում և բջջային կապում, մարդիկ մնացել են վերելակներում։ Իսպանական Adif երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել է ամբողջ երկրում։

Երկրի բոլոր ատոմակայանների աշխատանքը դադարեցվել է։ Հոսանքի անջատման պատճառը քննվում է։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հաքերային հարձակումը հնարավոր պատճառներից մեկն է։ Սակայն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ որևէ ապացույց չունեն, որ Իսպանիայում էլեկտրաէներգիայի անջատումները կարող են կիբերհարձակման հետևանք լինել։

ArmRadio.am