Շարմազանով․ Ադրբեջանի նեոնացիստ ղեկավարությունն էթնիկ զտում է իրականացրել Արցախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայում ընթացող «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին» միջազգային սիմպոզիումի ժամանակ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ադրբեջանական սադրանքների և պատմական փաստերի կեղծմանն ի պատասխան, ներկայացրել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել Արցախում՝ Բաքվի իշխանությունների ձեռամբ էթնիկ զտում՝ նրանց վարած նեոնացիստական քաղաքականության շրջանակում։

 

Էդուարդ Շարմազանովի ելույթի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը սադրանքի է դիմել, փորձել է ընդհատել նրա ելույթը, սակայն Շարմազանովը մինչև վերջ շարունակել է իր խոսքը՝ ներկաներին ներկայացնելով իրերի իրական դրությունը։

Aysor.am