2025-04-29 09:48
Լրատվական գործակալություններ
Երևանի էլիտար շենքերից մեկի 6-րդ հարկից մարդ է ընկել. դին հայտնաբերել են նկուղային հարկում
Երևանի Ձորափի 70/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցներից մեկն ընկել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է ապրիլի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում։
«Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների` տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից»,– գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի մասին ոստիկանության կենտրոնականի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այժմ պարզվում է մահացածի ինքնությունը։
Sputnik Արմենիա