Բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Մեր տեղեկություններով քիչ առաջ բերման է ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվել։

Ըստ մամուլի տեղեկությունների, բերման է ենթարկվել նաև նրա օգնականը:

Ավեի վաղ, 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներից հանրահայտ Արտուշ Գաբրիելյանի գլխին սև ամպեր են կուտակվել, նրան պաշտոնակություն է սպասվում և ոչ միայն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նա ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության:

Արտուշ Գաբրիելյանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով: Նա մասնավորապես, կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, նա Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն է տվել: