Վազգեն արքեպիսկոպոսը արձագանքում է

New

Այս օրերին համացանցում լայն տարածում ստացավ և քննարկվեց Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ելույթի տեքստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տալլին այցելության առիթով։ Մեր մի շարք փորձերը վերջապես հաջողությամբ ավարտվեցին և մեզ հաջողվեց կապվել և որոշ պարզաբանումներ ստանալ Վազգեն Սրբազանից, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։

- Բարև Ձեզ, Աստված պահապան։

- Սրբազան, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է…

- Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում եմ։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ նաև նախընթաց տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել : Մնացածի մասով վերստին ափսոսում եմ:

Միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում Եկեղեցու հասցեին ուղղված անտեղի քննադատությունները և նաև անձնական վիրավորանքների և բամբասանքների տարածումը։ Ամեն դեպքում պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը:

- Իսկ կարո՞ղ եք բացատրել… (Մենք փորձեցինք ճշտել սրբազանի կարծիքը Մայր Աթոռի այսօր տարածած հաղորդագրության վերաբերյալ,սակայն նա այսաքանով սահանափակվեց):

- Ներողություն եմ խնդրում։ Ամենայն հարգանոք, այսքանը։

News.am