2025-04-30 11:18
Լրատվական գործակալություններ
Ջութակահար Հայկ Կազազյանը հաղթել է Classic Violin Olympus միջազգային մրցույթում
Դուբայում ավարտվել է Classic Violin Olympus առաջին միջազգային մրցույթի եզրափակիչը, որի արդյունքում 42-ամյա Հայկ Կազազյանը նվաճել է գլխավոր մրցանակը՝ 200 հազար եվրո։ Մրցումները տևել են գրեթե մեկ տարի։
Ընտրական փուլերն անցկացվել են Տոկիոյում, Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում, Հռոմում և Դուբայում: Յուրաքանչյուր քաղաքում որոշվել են եզրափակչի երկու մասնակիցներ, որոնք էլ ելույթ են ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած մեծ եզրափակչում:
«Սա անհավանական է, ինչպես երազը։ Շնորհակալ եմ իմ կատարումը և իմ արվեստը գնահատելու համար: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում յուրաքանչյուրի առջև, ով այսօր հավատացել է ինձ», — խոստովանել է ջութակահարը։
Alpha News