2025-04-30 15:52
Լրատվական գործակալություններ
«Հաղթանակի էստաֆետը» արդեն Հայաստանում է. Գյումրիում այն դիմավորեցին ռուս սահմանապահները
«Հաղթանակի էստաֆետ» միջազգային ռազմահայրենասիրական ակցիայի խորհրդանիշն այսօր Հայաստան հասավ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։
Առաջինն այն դիմավորել են Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները։ Իրադարձությանը նվիրված հանդիսավոր հավաքին մասնակցել են ջոկատի հրամանատարությունն ու անձնակազմը։
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում փոխանցումավազքի թիմը գավաթը կանցկացնի Արմավիրի, Արտաշատի և Մեղրիի սահմանապահ ջոկատներով՝ այցելելով բոլոր ուղեկալներ։
Ակցիան կավարտվի Հաղթանակի խորհրդանիշը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին փոխանցելով։
Sputnik Արմենիա