Խոշոր հրդեհներ Իսրայելում. տարերքի դեմ պայքարում են 12 ինքնաթիռ և 105 հրշեջ ջոկատ

Իսրայելի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ անձնակազմերը պայքարում են հրդեհների դեմ հինգ թեժ կետերում՝ Նևե Շալոմ գյուղում, Լատրունի խաչմերուկում, Լատրունում, Մեսիլատ Սիոն բնակավայրում և Կանադա պարկում, գրում է Times of Israel-ը։

Ըստ հաղորդագրության՝ օդում աշխատում են 12 հրշեջ ինքնաթիռ, իսկ ցամաքում՝ 105 ջոկատ։

Սակայն ոստիկանությունը միաժամանակ տարհանում է ավելի արևմուտք գտնվող տարածքները, քանի որ հրդեհները տարածվում են։ Ynet-ը ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները տարհանել են Էլադ քաղաքի ծայրամասի բնակիչներին։

Կենտրոնական շրջանի հրամանատարը ուժերին հրամայել է պատրաստվել տարածքի մյուս բնակավայրերի հնարավոր տարհանմանը։

Միևնույն ժամանակ, խոսնակը հայտնել է, որ ոստիկանապետ Դեննի Լևին համատեղ գնահատում է իրավիճակը ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի, Երուսաղեմի շրջանի ոստիկանապետ Ամիր Արզանիի, հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչների՝ Մագեն Դեյվիդ Ադոմի և ներքին ճակատի հրամանատարության ներկայացուցիչների հետ։

News.am