2025-04-30 19:43
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Արթուր Չախոյանն ազատ արձակվեց․ նա կշարունակի հոսպիտալացված մնալ
«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում»։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։
Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»–գրել է փաստաբանը։
News.am