Վեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով

Սոցիալական ցանցերում շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետի հուղարկավորության առիթով Վատիկան մեկնել է ՀՀ նախագահի օդանավով, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Վեհափառն իր ուղեկցող պատվիրակության հետ Հռոմ է ուղևորվել ապրիլի 25-ին սովորական չվերթով»,- հավելել է նա: