ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները շարունակվում են
Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Վաշինգտոնում կարծում են, որ համաձայնագրի կնքման հնարավորությունը դեռ կա: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ուոլցը։
«Գործընթացն առաջ է շարժվում։ Երբեմն այն ուղեկցվում է վերելքներով ու անկումներով»,-ասել է Ուոլցը՝ պատասխանելով Մոսկվայի հետ երկխոսության հարցում ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը վերանայելու մասին հարցին։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»։
Նա նաև նշել է, որ երկու կողմերն էլ պետք է ձգտեն խաղաղության և ռազմական գործողությունների դադարեցման: Ընդ որում, Ուոլցի խոսքով, չնայած բոլոր դժվարություններին՝ դիվանագիտական լուծման կարելի է հասնել։
Sputnik Արմենիա