2025-05-02 09:39
Լրատվական գործակալություններ
Սարյան փողոցում պայթյունի հետևանքով 5 մեքենա է վնասվել
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 1-ին՝ ժամը 19:31-ին, Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուս քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված 5 տրանսպորտային միջոց։
News.am