2025-05-02 18:45
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (United Nations Development Programme) դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում։ Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեղական գրասենյակը։
«Այսօր Ադրբեջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի վերջին աշխատանքային օրն է։ Վաղվանից մենք այլևս չենք գործի»,-ասված է հայտարարության մեջ։
News.am