Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն հասցնել 1,01 տրլն դոլարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է 2026 ֆինանսական տարում ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը 13 %-ով՝ հասցնելով մինչև 1,01 տրիլիոն դոլար: Այդ մասին հայտնի է դառնում Սպիտակ տան կողմից այսօր հրապարակված դաշնային բյուջեի նախագծից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առաջարկը ներկայացված է Թրամփի վարչակազմի հիմնական առաջնահերթություններն արտացոլող փաստաթղթում, որտեղ ներառված ուղղություններից են ռազմական ներուժի մեծացումը, ներքին ծախսերի կրճատումը և դեպի «կրիտիկական» ոլորտներ ֆինանսավորման վերակողմնորոշումը:
Ի թիվս այլոց, նախատեսվում է միջոցների զգալի վերաբաշխում հօգուտ տիեզերական ծրագրի։ Մասնավորապես, առաջարկվում է ավելի քան 7 միլիարդ դոլար ուղղել դեպի Լուսին՝ ՆԱՍԱ-ի առաքելության, որի նպատակն է մարդուն Լուսին վերադարձնելու հարցում առաջ անցնել Չինաստանից: Եվս 1 միլիարդ դոլար նախատեսվում է որպես նոր ներդրումներ այն ծրագրերում, որոնք ուղղված են Մարսի վրա մարդու վայրէջքի նախապատրաստմանը:
Sputnik Արմենիա