Գերիների հերթական «դատը» Բաքվում. Դավիթ Իշխանյանը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները

Բաքվում այսօր կայացել է Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների հերթական «դատական նիստը»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօրվա նիստի ժամանակ հարցաքննել են Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Նրան մեղադրել են, թե նա եղբոր հետ իբր մասնակցել է 1991 թ. հունիսին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում ադրբեջանցիների վրա հարձակմանը:

Իշխանյանը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը կապ չունեն նշված դեպքերի հետ։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա մայիսի 5–ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա