2025-05-03 12:06
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիներն Արցախի Վանք գյուղում ոչնչացրել են հուշարձան, խաչքար ու հուշապատ
Ադրբեջանն օկուպացված Արցախում ավերել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը:
«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունն անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը», – գրված է «Artsakh Monuments» ֆեյսբուքյան էջում։
News.am