«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում, շարքերում գժված են

ՔՊ-ում կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը ՔՊ–ի և «Հանրապետություն» խմբակցության միջև, գրում է «Հրապարակը»։

«Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ և, իբրև թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որևէ հստակ բան նրան չեն պատասխանել: ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, և հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին»,–գրում է թերթը:

Sputnik Արմենիա