2025-05-05 08:33
Լրատվական գործակալություններ
Հնդկաստանը դադարեցրել է ջրի բացթողումը Պակիստանի սահմանին գտնվող ամբարտակի միջոցով
Հնդկաստանը դադարեցրել է ջրի մատակարարումը Պակիստանի հետ սահմանին գտնվող Չենաբ գետի վրա կառուցված Բագլիհար ամբարտակի միջոցով և նախատեսում է նմանատիպ միջոցներ ձեռնարկել Ջելում գետի վրա գտնվող Քիշանգանգա ամբարտակի հետ կապված, հաղորդում է Press Trust of India-ն՝ հղում անելով աղբյուրի։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ այս հիդրոէլեկտրակայանները՝ Բագլիհարը Ջամմուի Ռամբան շրջանում և Քիշանգանգան հյուսիսային Քաշմիրում, Հնդկաստանին հնարավորություն են տալիս կարգավորելու ջրի բացթողնման ժամկետները։
Տասնամյակներ շարունակ գործող պայմանագրի գործողությունը կասեցնելու Հնդկաստանի որոշումը կայացվել է Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 26 մարդու, հիմնականում զբոսաշրջիկների, զոհվելու պատճառով։
News.am