Իսրայելն անհամաչափ պատասխան է խոստացել «Բեն Գուրիոն» օդանավակայանը հրթիռակոծելու համար

Իսրայելը յոթապատիկ ուժով կպատասխանի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա Եմենի «Անսար Ալլահ» շարժման իրականացրած հրթիռային հարձակմանը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Մեզ վնաս հասցնողը յոթապատիկ կվճարի դրա համար», - ասել է Կացը, որի խոսքերը տարածել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` Եմենից արձակված հրթիռն այսօր ընկել է Իսրայելի գլխավոր օդանավակայանի տարածքում։ Դրա հետևանքով օդանավակայանի աշխատանքը կես ժամով կանգ է առել։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսել։

Sputnik Արմենիա