Հութիներն Իսրայելը ենթարկել են ամբողջական օդային շրջափակման

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ Իսրայելը ենթարկել է ամբողջական օդային շրջափակման: Այս մասին ասվում է շարժման զինված ուժերի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է տելեգրամյան ալիքում։

Նշվում է, որ սա արվել է ի պատասխան Գազայում ռազմական գործողությունն ընդլայնելու՝ Իսրայելի կառավարության որոշման:

«Մենքշրջափակման հաստատման համար գործողություններ կձեռնարկենք՝ բազմակիհարվածներ հասցնելով օդանավակայաններին, մասնավորապես՝ «Լոդ» օդանավակայանին, որն Իսրայելն անվանում է «Բեն Գուրիոն» օդանավակայան... Կոչ ենք անում բոլոր միջազգային ավիաընկերություններին հրապարակման պահից հաշվի առնել այս հայտարարության բովանդակությունը և, թռիչքների անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել բոլոր չվերթերը դեպի Իսրայել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին հաղորդվել էր, որ Եմենից արձակված հրթիռի բեկորներն ընկել են Բեն Գուրիոն օդանավակայան, որի պատճառով այն փակվել է թռիչքների և վայրէջքների համար:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից գործողությունների վերսկսման ֆոնին հութիները կրկին ռազմական գործողությունների են դիմելԻսրայելի դեմ։ Ավելի վաղ հութիների առաջնորդ Աբդել Մալիք Ալ Հուսիննախազգուշացրել էր, որ «Անսար Ալլահը» Կարմիր և Արաբական ծովերում կվերսկսի հարձակումները Իսրայելի հետ առնչվող նավերի վրա, եթե Իսրայելը շարունակի Գազայի հատվածի շրջափակումը:

Sputnik Արմենիա