Ռումինիայի ընտրությունների առաջին փուլում հաղթել է ռուսամետ թեկնածուն
Ռումինիայի ռուսամետ ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Գեորգի Սիմիոնը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Այս մասին գրում են Reuters-ը և Digi24.ro-ն՝ հղում անելով պաշտոնական արդյունքներին։
Մայիսի 5-ի առավոտյան ժամը 6:00-ի դրությամբ, քվեաթերթիկների գրեթե 99.9%-ի հաշվարկից հետո, Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը երկրորդ տեղում էր՝ 20.99% ձայներով, իսկ Սիմիոնը՝ 40.94% ձայներով։ Իշխող կոալիցիայի թեկնածու Կրինա Անտոնեսկուն ստացել է ձայների 20.13%-ը։
Արտասահմանում քվեարկությունը ցույց է տվել Սիմիոնի ավելի մեծ առավելությունը, ով ստացել է ձայների 60%-ը, մինչդեռ Դենը՝ 26%-ը։ Նրանք կհանդիպեն երկրորդ փուլում՝ մայիսի 18-ին։
«Սա միայն ընտրական հաղթանակ չէ, սա Ռումինիայի արժանապատվության հաղթանակ է։ Սա նրանց հաղթանակն է, ովքեր չեն կորցրել հույսը, ովքեր դեռ հավատում են ազատ, հարգված, ինքնիշխան Ռումինիային», - ասել է Սիմիոնը։
News.am