Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՐԾԵՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐՈՎ ԱՐՑԱԽԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ՄԵՋ

Ցեղասպանություններն ունիկալ չեն։ Սակայն Հայոց ցեղասպանությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն սնուցած գաղափարախոսությունը չի հաղթվել։ Թուրքական կառավարությունը և հասարակության զգալի մասը խրախուսում են Հայոց ցեղասպանության ժխտումը։ Վերջին ամիսներին Էրդողանը ոչ միայն ուժեղացրել է Ցեղասպանության ժխտումը, այլև պարծենում է Արցախի էթնիկ զտման գործում Թուրքիայի ունեցած դերով։ Այս մասին տեղեկացրել է Գործարարության ամերիկյան ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Եվրոպան խոնարհվում են Էրդողանի առջև Թուրքիայի չափազանցված կարևորության պատճառով։ Պետդեպարտամենտը հրաժարվում է ուշադրության առնել պարզ իրականությունը. Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը, Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում և ավտոմատ «ամայացման» չի ենթարկվել։

Ռուբինի խոսքով՝ այժմ Թուրքիան ավելի շուտ իր զենքը կկիրառի ՆԱՏՕ անդամների դեմ, քան դաշինքի պաշտպանության համար։ Ինջիրլիք ավիաբազան ևս կապ չունի Սառը պատերազմի հետ։ Այսօր Թուրքիայի գլխավոր ռազմավարական ակտիվն ԱՄՆ-ի համար «Քուրեջիք» ռադիոլոկացիոն կայանն է, որի օգնությամբ Պենտագոնը որոշում է հրթիռների որոշակի հետագծերն ավելի արագ, քան դա կարող են անել արբանյակները։ Սակայն Միացյալ Նահանգները դիմացավ մինչև 2012թ. ռադիոլոկացիոն կայանի բացումը և կարողացավ վերարտադրել դրա ֆունկցիաները Հայաստանում։

Թուրքիային դիմակայելու լավագույն միջոցը նրա դեմ իր սեփական անհետևողականությունն օգտագործելն է։

Էրդողանը բազմիցս արդարացրել է զորքերի առկայությունը Հյուսիսային Կիպրոսում՝ որպես էթնիկ զտումների և ցեղասպանության կանխում, թեև իրականում նա մեղավոր է թե՛ մեկում, թե՛ մյուսում, իսկ կիպրոսցի թուրքերը դժգոհ են կղզի անատոլիական վերաբնակների հոսքից։ Արևմտյան մայրաքաղաքները պետք է ոչ միայն հայտարարեն մուսուլմանների էթնիկ զտման սպառնալիքի ավարտի մասին Կիպրոսում էթնիկ թուրքերի դեմ և թուրքական ռազմական ներկայությունն անվանեն չարդարացվախ օկուպացիա, այլև նշեն Էրդողանի այն համոզմունքի մասին, որ էթնիկ զտման և ցեղասպանության վախը արդարացնում է ռազմական ծավալումը, որպեսզի պահանջի միջազգային խաղաղարար ուժեր մտցնել Թուրքիայի արևելքում և Ստամբուլի որոշ շրջաններում՝ հայ և հույն համայնքների և նրանց սեփականության պաշտպանության համար։

News.am