2025-05-05 16:01
Լրատվական գործակալություններ
Բագրատ Միկոյան․ Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի
Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ» ունի։
«Էրդողանի գիրքը տվեք գրկի հանգստանա: Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը»,- ասել է Միկոյանը: