Բաքվում ՌԴ դեսպանը պատմել է, թե ինչպես է ռուսական բիզնեսը ներդրումներ կատարում օկուպացված Ստեփանակերտում

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտնել է, որ ռուսական ընկերությունները շահագրգռված են ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը։ Այս մասին հայտնել է Minval Politika պարբբերականը։

Եվդոկիմովը խոսել է այնտեղ խաղաղապահների ներկայության ժամանակ Ստեփանակերտ կատարած իր այցի մասին։ Նա նշել է, որ տեսել է քաղաքի ե՛ւ հին, ե՛ւ վերականգնված հատվածը։

«Ղարաբաղն ուղղակի ապշեցրեց ինձ, զարմանալի բնություն, հատկապես Լաչինում, սա իսկապես գեղեցիկ շրջան է»,- ընդգծել է դեսպանը։

Դիվանագետը նշել է, որ Աստրախանի մարզը Ղարաբաղում մանկապարտեզ է կառուցում, ամռանն այն կնվիրվի ադրբեջանցի երեխաներին։ Եվդոկիմովի տվյալներով՝ արդեն 24 ռուսական ընկերություններ տեղեկացրել են, որ կցանկանային մասնակցել տարածքի վերականգնողական նախագծերին։

News.am