Մախաչկալայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Մախաչկալայում մեքենայի վարորդը կրակ է բացել ոստիկանների վրա, հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երեք ոստիկան, ՏԱՍՍ-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Յոթ մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են ծանր վիճակում։ Ավելի ուշ պարզվել է, որ տուժածներից մեկը մահացել է։

Երկու հարձակվողները լիկվիդացվել են։

News.am