Սահմանապահ զինծառայողի մահվան առնչությամբ ձերբակալվածին կալանավորել են

Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ ձերբակալված անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, Armenia Today-ին հայտնել է Քնչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզում հրազենային վնասվածքից սահմանապահ զորքերի զինծառայող էր մահացել։ Նույն օրը ՔԿ-ն սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։

Ապրիլի 29-ին Ավդալյանը տեղեկացրել էր դեպքի առնչությամբ մեկ անձի ձերբակալման մասին։ ՔԿ խոսնակը հավելել էր, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով-խմբ):