2025-05-06 09:06
Լրատվական գործակալություններ
Հնդկաստանը ռուսական զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ է ստացել
Հնդկաստանի բանակը ՝ Փահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո Պակիստանի հետ աճող լարվածության ֆոնին ռուսական զենիթային հրթիռների և Игла-С շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակ է ստացել։ Դրա մասին գրում է India Today պարբերականը։
Այդ հրթիռները տեղակայվում են առաջնագծում՝ թշնամական ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հարձակողական ուղղաթիռների դեմ պայքարելու համար։
Նոր Игла-С հրթիռների մատակարարումների հետ մեկտեղ, Հնդկաստանի բանակը միաժամանակ մրցույթ է հայտարարել՝ արագացված ընթացակարգով ևս 48 գործակման կայանքների և շուրջ 90 VSHORADS (IR) հրթիռների ձեռքբերման համար։
News.am