2025-05-06 09:13
Լրատվական գործակալություններ
Հայ-վրացական սահմանի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։
«Վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը»,– ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է առայժմ զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից, մինչև կվերականգնվի ինտերնետային կապը։
Sputnik Արմենիա