Լրագրողները պահանջում են Անդրանիկ Քոչարյանից՝ ներողություն խնդրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն այսօր ակցիա են իրականացրել Ազգային ժողովում՝ ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20 -ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, սպառնացել՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, իսկ վերջում հորդորել՝ «շրթունքները մաքրել»:
Լրագրողները պահանջում են, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի իր արտահայտության համար՝ արձանագրելով. «Լրագրողների հետ շատ զգույշ»:
Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից արտահերթ համարված «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այն կքննարկվի այսօր երկրորդ հիմնական նիստում:
«Փաստինֆո»