Բաքուն կշտամբում է Մոսկվային ադրբեջանական ինքնաթիռի կործանման գործը ձգձգելու մեջ

Բաքուն կշտամբում է Մոսկվային ադրբեջանական ինքնաթիռի կործանման գործի հետաքննությունը ձգձգելու մեջ։

«Թեև 5 ամիս է անցել Աքթաուի օդանավակայանի մոտ AZAL ինքնաթիռի կործանումից հետո, որը պետք է թռչեր Բաքվից Գրոզնի, Ռուսաստանը հետաքննության ընթացքի մասին որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել։ APA-ի անցկացրած հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս կապ է հաստատում ռուսական կողմի հետ։ Սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը և չի արձագանքում հարցումներին»,- գրել է պարբերականը։

«Այս 5 ամիսների ընթացքում ՌԴ-ի կողմից ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել։ «Վթարի մեղավորներից կամ պատասխանատուներից ոչ ոք խափանման միջոցի կիրառմամբ կալանքի չի ենթարկվել»,- նշել է պարբերականի աղբյուրը։

Աղբյուրը նաև հայտնել է, որ վերջերս Ադրբեջանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև այս հարցով հերթական նամակագրությունն է տեղի ունեցել, սակայն արդյունք չի գրանցվել. «Ադրբեջանը կոնկրետ քայլեր է ակնկալում ռուսական կողմից այս հարցում»։

2024թ. դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Աքթաու քաղաքի մոտ (Ղազախստան): Ղազախական կողմի հրապարակած նախնական զեկույցում նշվել է, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել Գրոզնիի մերձակայքում՝ գետնից գնդակոծությունից հետո: Ռուսական կողմը հայտարարել է ինքնաթիռի կործանման գործով քննչական խումբ ստեղծելու մասին։ Սակայն հետաքննության արդյունքների մասին տեղեկություններ չկան։ Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել են 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, որոնցից 29-ը ողջ է մնացել։

News.am