PRCS․ Գազայի հատվածում սպառվել են պարենի պաշարները

New

Գազայի հատվածում սննդամթերքի պաշարները սպառվել են օգնության բաշխման կենտրոններում և շուկաներում: Այս մասին նշվել է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության (PRCS) զեկույցում։ Այս մասին հայտնել է համաարաբական Al Jazeera հեռուստաալիքը։

PRCS-ի տվյալներով՝ պարենի հետ կապված իրավիճակը անկլավում ամենածանրն է վերջին 19 ամսվա ընթացքում: Ավելի քան մեկ միլիոն փախստականներ և տեղահանվածներ չեն կարողանում ապահովել նույնիսկ իրենց նվազագույն ամենօրյա սննդի կարիքները, բնակչությունը գտնվում է սովի շեմին:

PRCS-ը տեղեկացրել է, որ իր սեփական պաշարներն ամբողջությամբ սպառվել են, ուստի անձնակազմը կարող է միայն խիստ սահմանափակ քանակությամբ լոբազգիներ բաժանել հանրային խոհանոցներին:

News.am