ՆԱ, ՈՎ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՊԱՏԺԵԼ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները Հայաստանում ողջունվում են ԱՄՆ-ի և ԵՄ դեսպանատների կողմից

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Ինչպիսի՞ն է իրավիճակը՝ կապված քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանի զանգվածային ծեծի հետ, որը տեղի ունեցավ ուղիղ եթերում՝ բազմաթիվ լրագրողների և համայնքապետարանի աշխատակիցների ներկայությամբ։

1. Չախոյանը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, սակայն ինքնուրույն որոշում կայացրեց դուրս գրվել հիվանդանոցից։

2. Չախոյանին ծեծի ենթարկեցին, բայց համայնքապետարանի կամ մայրաքաղաքի քաղաքապետարանին Նորքի մանկապարտեզի անորակ վերանորոգման համար պետական բյուջեից յուրացված 300 միլիոն դրամը ոչ ոք հետ չվերադարձրեց։ Հիշեցնենք, որ «հակամարտությունը» սկսվեց հենց Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի կատարած հետաքննությունից, որը վերաբերում էր անորակ շինարարական աշխատանքներին։

3. Պետական հաստատությունում կազմակերպված այս «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկը՝ համայնքապետարանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, շարունակում է պաշտոնավարել։ Նրան պատժել չեն ցանկանում ոչ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները, ոչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։

4. Նիկոլ Փաշինյանը չի կարող պատժել Տեր-Մարգարյանին, ինչի պատճառները կարող են լինել տարբեր։ Կամ նա աջակցում է պետական շենքում տեղի ունեցած բռնությանը, կամ չի կարող իրեն թույլ տալ պատժել Արամ Սարգսյանի կուսակցության անդամին, քանի որ դա կհանգեցնի Երևանի իշխող կոալիցիայի փլուզմանը։ Դա կարող է բերել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների, որտեղ Փաշինյանը կարող է պարտվել, ինչպես վերջերս տեղի ունեցավ Գյումրիում։

5. Եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Արամ Սարգսյանի կողմից է կառավարվում՝ վախենալով կորցնել իշխանությունը Երևանում, ապա ինչպե՞ս է նրա հետ վարվում Իլհամ Ալիևը։ Քաղաքականության և քաղաքագիտության աքսիոմ է՝ այն մարդը, ով անկարող է կարգի հրավիրել Արամ Սարգսյանին, չի կարող և չպետք է բանակցի Ադրբեջանի հետ։ Իսկ այն, որ Սարգսյանի կուսակցության անդամները Փաշինյանին ենթարկեցին իրենց կամքին, պարզ դարձավ անմիջապես միջադեպից հետո։

6. Նախ՝ հենց Տեր-Մարգարյանը հայտարարեց, որ միայն «Հանրապետություն» կուսակցությունն է (ոչ մայրաքաղաքի քաղաքապետը) որոշելու՝ նա հրաժարական կտա, թե ոչ։ Բացի այդ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարն ընդգծեց, որ եթե Տեր-Մարգարյանին ստիպեն հեռանալ, ապա նա նույնպես հրաժարական կտա, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության մյուս անդամները։ Դա կհանգեցնի իշխող կոալիցիայի փլուզմանը։

7. ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանատներն այս պահին դեռ լռում են Նոր Նորքի համայնքապետարանում տեղի ունեցած միջադեպի շուրջ։ Դա ոչ միայն ցույց է տալիս նրանց ակնհայտ ներքաղաքական նախընտրությունները, այլև այն, որ նմանատիպ անպատժելիությունը Հայաստանում նրանց լիովին բավարարում է։ Դա նշանակում է նաև, որ Հայաստանի քաղաքական փոփոխությունների դեպքում նրանք այլևս չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ մեկնաբանել երկրի իրադարձությունները, քանի որ բոլոր ճգնաժամային պահերին աջակցել են նրանց, ովքեր ոտնահարել են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News