Պակիստանը հայտնել է Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով երեք զոհի և 12 վիրավորի մասին

Հնդկաստանի հրթիռային հարվածների վնասի նախնական գնահատականը ցույց է տալիս, որ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում Հնդկաստանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն երեք, վիրավորվել՝ն 12 մարդ, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։

Գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին Geo News-ին հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժել են Կոտլիում, Արևելյան Ահմեդպուրում, Բահավալպուրում, Բաղում, Մուզաֆարաբադում և Մուրիդկեում:

«Արևելյան Ահմեդպուրում մենք տեղեկություններ ունենք մեկ երեխայի մահվան և 12 մարդու վիրավորների մասին... Կոտլիում զոհվել է երկու քաղաքացիական անձ»,-հայտարարել է նա։

Պակիստանի զինված ուժերը հայտնել են նաև Ահմեդպուրի մզկիթի վրա հարվածի մասին։

News.am