2025-05-07 11:14
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հաղորդում է The Guardian-ը։
Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում Հնդկաստանի ռազմական գործողությունների կապակցությամբ։
Գլխավոր քարտուղարը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն։
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողություններով։ Նա կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն», - ասել է նա։
Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ «աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև»։
News.am