Էջմիածնում ոստիկանության 9 աշխատակցի են ձերբակալել

Այսօր Էջմիածնում ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ըստ կոմիտեի` միջոցառումն իրականացվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։