2025-05-07 15:58
Լրատվական գործակալություններ
Աղվան Վարդանյանը չի հերքել տեղեկությունները ՌԴ նախագահի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին
Լրատվամիջոցներում հրապարակում է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին։
Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Այդ տեղեկությունները ոչ հաստատվել են, ոչ էլ հերքվել։ Ես ասում եմ այն, ինչ գիտեմ»,- նշել է նա։ Վադանյանը հավաստիացրել է, որ երբեք չի խոսում այն մասին, ինչը չգիտի և երբեմն չի ասում այն, ինչի մասին գիտի։
News.am