2025-05-07 17:42
Լրատվական գործակալություններ
Վրաստանի կառավարող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել վարչապետ Կոբախիձեն
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նոր ղեկավար։ Կուսակցության անդամները քվեարկել են նրա թեկնածության օգտին քաղաքական միավորման համագումարում, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։
«Համագումարի որոշմամբ Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միավորման նախագահ»,- քվեարկությունից հետո հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
News.am