Հնդկաստանի 137 օդանավակայաններից 18-ը շարունակում են փակ մնալ

Հնդկաստանի օդանավակայանների վարչությունից, որը կառավարական գերատեսչություն է, հայտնել են, որ իր կողմից կառավարվող 137 օդանավակայաններից 18-ը շարունակում են փակ մնալ։

Պակիստանի օդանավակայանների վարչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի բոլոր օդանավակայանները լիովին գործում են, և ազգային օդային տարածքը անվտանգ է քաղաքացիական ավիացիայի համար, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Պակիստանը հայտարարել էր իր օդային տարածքը 48 ժամով փակելու մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին՝ հարվածելով Պակիստանում և Ջամմու և Քաշմիր շրջանում տեղակայված 9 թիրախների։

Գործողությունն իրականացվում է Փահալգամի ահաբեկչական հարձակմանը պատասխան գործողությունների շրջանակում։

News.am