Последние новости

ՀՀԿ-Ն ԵՐԲԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ԿԵՐԱԿՐԵԼ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ…

Ե՛վ 17 կուսակցությունների «Հայրենիքի փրկության շարժման», և՛«Դիմադրություն» ու «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումների ակցիաների ժամանակ ՀՀԿ-ն միշտ եղել է պայքարի առաջին շարքերում, սակայն երբեք հանդես չի եկել ռեժիմի տապալման կարգախոսով ակցիաների նախաձեռնողի դերում։ ՀՀԿ-ն երբեք արագ ու անվերապահ հաղթանակ չի խոստացել, իմպիչմենտ չի նախաձեռնել, «Տավուշից Արցախ հասնել» չի խոստացել։ ՀՀԿ-ն երբեք քաղաքական պատրանքներ չի պարտադրել ժողովրդին, նրա ակտիվում բացակայում են ռեժիմից ազատվելու ապարդյուն փորձերը և Փաշինյանին հրաժարական պարտադրելու անիրագործելի ծրագրերը:

Գաճաճ կուսակցությունները պատրաստվում են առաջիկա ընտրություններին, իսկ նրանց առաջնորդները, ավանդույթի համաձայն, փորձում են շահաբաժիններ հավաքել ուժեղների հաշվին։ Այդ իսկ պատճառով հանրապետականները ստիպված են պլաշտպանվել ամեն գույնի ու երանգի քաղաքական դիակների մեղադրանքներից, որոնք ձգտում են ինքնահաստատվել ընդդիմադիր ուժերից ամենաազդեցիկի հաշվին։ Հատուկ հանձնարարություններով Փաշինյանի նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն իմպիչմենտի նախաձեռնությունը կապակցեց ՀՀԿ-ի հետ, թե իբր՝ նախաձեռնությունն ուղղված է «Հայաստան» դաշինքի դեմ, վերջինիս վարկաբեկելու նպատակով։ Մարուքյանը որոշել է, որ պլինտուսից ցածր իմիջի պարագայում ակտիվ քաղաքականություն վերադառնալու ամենակարճ ճանապարհը երկրորդ և երրորդ նախագահների տարաձայնությունների շահարկումն է:

Մարուքյանը, ավաղ, միակը չէ, 7 տարվա ընթացքում ընդդիմության ճամբարում կուտակված քաղաքական դիակները լիառատ են, և բոլորը փափագում են քար նետել հանրապետականների վրա: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանը կրկնեց այն թեզը, որ ռեժիմից պետք է ազատվել մինչև համապետական ընտրություններ: Երրորդ նախագահն ասաց, որ ՀՀԿ-ն առանց ծրագրի ոչինչ չի անում։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի այն պատճառով, որ «Պատիվ ունեմ» դաշինքը որպես այդպիսին գոյություն չունի երկու կուսակցություններից մեկի ելքից հետո: Խմբակցության անվանումը, պատգամավորի խոսքերով, պահպանվել է միայն կանոնակարգի պահանջին համապատասխան:

Խոսքը «Հայրենիք» կուսակցության մասին է՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, որը մանդատից հրաժարվեց 2022 թվականին իր նախաձեռնությամբ սկսված փողոցային ակցիաների ձախողումից հետո։ Այն ժամանակ Վանեցյանը հայտարարեց, որ կհրաժարվի մանդատից, եթե ընդդիմությունն իր ղեկավարությամբ չհասնի նպատակին, և խոստումը կատարեց։

Մկրտչյանը կրկնեց տասնյակ անգամներ հնչած այն թեզը, որ ՀՀԿ առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի ձգտում որևէ պետական պաշտոն զբաղեցնել, չի հավակնում բարձր պաշտոնի, այդ իսկ պատճառով նա 2021 թվականին չզբաղեցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը։ Ներկայումս դաշինքը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ, ինչպես ասաց պատգամավորը, այն գոյություն չունի որպես քաղաքական և իրավական միավոր:

Իմպիչմենտի վերաբերյալ հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նախաձեռնությունը մայիսի 2-ին ստացավ «Հայաստան» խմբակցության պատասխան հայտարարությունը՝ իմպիչմենտի գործընթացին 28 ստորագրությամբ աջակցելու պատրաստակամությամբ, եթե նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 ստորագրությունները, որպեսզի դրանք դառնան 36, ինչպես նաև 54 պատգամավորական ձայները՝ ի աջակցություն իմպիչմենտի: Ինչ վերաբերում է հիշյալ հայտարարության մեջ շանտաժի առկայությանը հղումներին, ապա դրանք միանգամայն ՀՅԴ-ի ոգով են։

Ավաղ, վերջերս տպավորություն է ստեղծվում, որ բացի այդ կուսակցության գործիչներից, խմբակցությունում ուրիշ ոչ ոք չկա։ Հատկանշական է, որ նման հայտարարություններին տոն են տալիս այն պատգամավորները, որոնք ժամանակին ընդգրկված են եղել Փաշինյանի առաջին կառավարության կազմում։ Հնագույն կուսակցության կողմից Ռոբերտ Քոչարյանի զինակիցների քաղաքական կլանումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ և հղի է բացասական հետևանքներով, քանզի եթե ընտրողները սկսեն նույնացնել Քոչարյանին ՀՅԴ-ի հետ, ապա դա խորհրդարանական ընտրություններում պարտության ուղիղ ճանապարհն է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հիշեցրեց, որ սա իմպիչմենտի արդեն երրորդ փորձն է։ Առաջինը նույնպես ձեռնարկել էր Ղազարյանը՝ հայտարարելով այդ մասին հանրահավաքի ամբիոնից։ Երբ իմպիչմենտի մասին հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (երկրորդ փորձը), անմիջապես հավելեց, որ իրեն գրեթե հաջողվել է համոզել Իշխան Զաքարյանին, որն այդ ժամանակ արդեն լքել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Այժմ Զաքարյանին կարող է ընկերակցել «Հայաստան» խմբակցությունից վտարված Գեղամ Նազարյանը։ Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցությունից վտարված Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին, ապա Աղազարյանն արդեն երկուսի փոխարեն զեկուցել է, որ իրենք չեն միավորվի երկրորդ և երրորդ նախագահների շուրջ ձևավորված ուժերի հետ։

Իմպիչմենտի նախաձեռնողները ելնում են նրանից, որ պատգամավորներն իրենք կարող են այլընտրանքային թեկնածու առաջադրել Փաշինյանի փոխարեն։ Ի տարբերություն պատկառելի քաղաքական ուժերի՝ հասարակական գործիչներն իրենց կարող են թույլ տալ գործել առանց լուրջ հաշվարկների, նախագծերի ու մոտ ապագայի ծրագրերի։ ՀՀԿ-ն այդպես չի աշխատում։ Այս պահին Ղազարյանին և Մալյանին հաջողվել է արձագանք հարուցել՝ Փաշինյանի քարոզչամեքենայի հարձակումների տեսքով։ ՔՊ-ի ագրեսիայի հոսքն ավելանում է օրեցօր, և արդեն օրինաչափ հարց է ծնել քաղաքականացված հանրության շարքերում. «Եթե իմպիչմենտի նախաձեռնությունն այդքան անվնաս է և անհիմն, ապա ինչո՞ւ են ՔՊ-ում այդպես իրար խառնվել»։ Գուցե «ուսապարկերը» հիշե՞լ են, որ «Իմ քայլը» շարժման առաջին ակցիաները՝ Գյումրիից Նիկոլի ու իր թիմի Երևան գալուց հետո, նույնպես ընկալվում էին որպես ժամանակավոր ու անցողիկ ինչ-որ բան...

Ղազարյանն ու Մալյանը առիթ տվեցին քաղաքական դիակներին հարյուրերորդ անգամ զբաղվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տարաձայնությունների թեմայով շահարկումներով, ընդ որում հասարակական գործիչների նախաձեռնությունն առանց վարանելու վերագրեցին երրորդ նախագահին։ Միաժամանակ ընդդիմադիր թևում ծոր տվեցին հին երգն այն մասին, թե ՀՀԿ-ն չի շտապում օգտագործել իր կուսակցական ռեսուրսները ռեժիմի դեմ պայքարում։ Իրականում հանրապետականները չեն ցանկանում այդ ռեսուրսներն օգտագործել զրոյական արդյունքի հասնելու համար, օրինակ՝ ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածին խոստանալ ռեժիմի տապալում ընտրությունների միջոցով, երբ կա պարտվելու վտանգ. չէ որ ՔՊ-ի պարտությունը միշտ չէ, որ նշանակում է ընդդիմության հաղթանակ

Գյումրիում և Փարաքարում արտահերթ ընտրություններից հետո վերլուծաբան հանրության ազդեցիկ ներկայացուցիչները ելնում են նրանից, որ ՔՊ-ն չի կարող հաղթանակ տանել ազատ և արդար ընտրությունների արդյունքում: Պարզ թվաբանական հմտությունները բավական են՝ հասկանալու համար. որ 2023 թվականին ընտրողների մասնակցության 29%-ը ստիպեց ՔՊ-ին Երևանում իշխանություն ձևավորել «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունների միջոցով, 2025-ին Գյումրիում ընտրական ակտիվության 42%-ի պարագայում քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց ընդդիմության ներկայացուցիչը, նույնը տեղի ունեցավ Փարաքարում՝ ընտրողների 55% ակտիվությամբ։ Իշխող վերնաշերտի ողջամիտ անդամները նույնպես գիտակցում են ՔՊ-ի հաղթանակի անհնարինությունը խորհրդարանական հերթական ընտրություններում։

Փաշինյանը չի կարող անտեսել այս եզրահանգումները, իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ի ռազմավարությունը 2026-ին կարող է ենթադրել իշխանության համար պայքար՝ օրենքի շրջանցումով։ Ընտրություններից հետո նոր խորհրդարանի պատերի ներսում կոալիցիաների ձևավորման մասին մենք արդեն գրել ենք բազմիցս, ուստի կրկնելն անիմաստ է։ Զուգահեռաբար հարց է ծագում. իսկ պատրա՞ստ է արդյոք իրական ընդդիմությունը ռեժիմի վերնաշերտի այդպիսի կուլբիտներին։

Դանիելյանը ենթադրություն արտահայտեց, որ իրավիճակի զարգացումը կարող է ընթանալ ուկրաինական սցենարով, այն է՝ գիտակցելով ընտրություններում հաղթանակ տանելու անհնարինությունը, Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորված կստեղծի մի իրավիճակ, որը կպահանջի ռազմական դրություն մտցնել, որպեսզի Փաշինյանը, Զելենսկու պես, կարողանա երկարաձգել իր պաշտոնավարումը՝ շրջանցելով ընտրությունները։ Դժվար թե պառակտված ընդդիմությունն ի վիճակի լինի դիմակայել նման սցենարին. ավաղ, ներկա իրավիճակը ստիպում է ուշադրություն սևեռել նրանց վրա, ովքեր քրտնաջան աշխատում են իրական ընդդիմության շարքերի պառակտման ուղղությամբ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОБЩАЯ ПАМЯТЬ…
    2025-05-09 09:09

    Трамп решил не отставать от Путина, а потому объявил 8 мая днем победы США во Второй мировой войне. Дата сугубо условная, ведь Вторая мировая война для США (и не только) завершилась капитуляцией Японии в сентябре 1945 г., при чем же тут 8 мая? На днях по соседству с Белым домом в Вашингтоне состоялось шествие Бессмертного полка, которому не смогли помешать люди с украинскими флагами.

  • 33-я ГОДОВЩИНА ОСВОБОЖДЕНИЯ ШУШИ – ПОБЕДЫ НАДО ПОМНИТЬ!
    2025-05-08 12:25

    Когда 8 мая 2019 г. Пашинян появился на телеэкранах, многие решили, что он поздравит народ с очередной годовщиной освобождения Шуши, но вождь "революции любви и согласия" перечислил 100 фактов "новой Армении", сделав акцент на "умных хлевах" ("хелаци гом"). Он с пафосом поведал массам, что в таких постройках скотина будет чувствовать себя комфортно на уровне передовых достижений 21 века. Пашинян обещал, что правительство возместит 50% затрат на строительство малых и средних хлевов, а для жителей приграничных районов - 70% затрат.

  • ГРАДУС ЖЕСТОКОСТИ РАСТЕТ ПАРАЛЛЕЛЬНО ГРАДУСУ РУСОФОБИИ
    2025-05-08 09:52

    3 апреля общественность потрясло известие о жестокой расправе над пожизненно осужденными в Нубарашенской колонии. Группа сотрудников в черных масках учинила на 5 этаже побоище. В качестве причины было указано нежелание заключенных починиться внутреннему распорядку. Количество самоубийств среди осужденных в последнее время увеличилось, вряд ли общество информировано об истинных причинах добровольного сведения счетов с жизнью по каждому эпизоду...

  • РПА НИКОГДА НЕ КОРМИЛА НАРОД НЕСБЫТОЧНЫМИ ОБЕЩАНИЯМИ! В АРМЕНИИ МОЖЕТ ПОВТОРИТЬСЯ УКРАИНСКИЙ СЦЕНАРИЙ…
    2025-05-07 09:43

    И в период движения 17 партий "За спасение Родины", и во время акций движений "Сопротивление" и "Тавуш во имя Родины" РПА всегда была в первых рядах борьбы, однако никогда не выступала в роли инициатора акций под лозунгом свержения режима. РПА никогда не обещала скорой и безоговорочной победы, не инициировала импичмент, не обещала дойти "из Тавуша до Арцаха". РПА никогда не навязывала народу политические иллюзии, в ее активе отсутствуют тщетные попытки избавиться от режима и несбыточные прожекты принуждения Пашиняна к отставке!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ