2025-05-08 09:09
Լրատվական գործակալություններ
Հնդկաստանի կողմից Պակիստանին հասցված ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
Պակիստանի տարածքին Հնդկաստանի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 31-ի, իսկ տուժածներինը` մինչև 57-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։
Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները հայտնել էին ավելի քան 20 զոհի և 40-ից ավելի տուժածների մասին։
«Պակիստանի խաղաղ բնակիչներին Հնդկաստանի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով 31 խաղաղ բնակիչ է զոհվել և տուժել 57 հոգի», - հաղորդում է «Dawn» հեռուստաալիքը՝ հղում անելով Պակիստանի բանակի ներկայացուցչին։
Sputnik Արմենիա