Սիքստինյան կապելլայից սև ծուխ է բարձրանում. Հռոմի պապ չի ընտրվել

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս է եկել սև ծուխ։ Դա նշանակում է, որ կարդինալները չեն կարողացել ընտրել Հռոմի նոր պապին։ Այս մասին հայտնում է է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ընտրությունը սովորականից 2 ժամ ավել է տևել։ Կոնկլավը կշարունակվի վաղը։

Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։

Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն մահացել է կաթվածից։

Sputnik Արմենիա