Ուշակով․ Ալիևը ներկա չի լինի Մոսկվայի Հաղթանակի զորահանդեսին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի լինի Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տեղեկություն ունենք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանի (Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին - խմբ.)»,- Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը:

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին Ադրբեջանի նախագահի բացակայության պատճառը Բաքվում բացատրել են Իլհամ Ալիևի՝ Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությամբ:

Դեռևս մարտին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ալիևը համաձայնությամբ է պատասխանել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրը Մոսկվա գալու և տոնակատարություններին մասնակցելու հրավերին։ Ի դեպ, վերջին անգամ Ադրբեջանի ղեկավարը Մոսկվայում ներկա է եղել Հաղթանակի զորահանդեսին 2015 թվականին:

Sputnik Արմենիա