Ղազարյան․ Եթե ԱԺ-ում չնախաձեռնեն վարչապետին անվստահության գործընթաց, ուրեմն վաստակել են այն, ինչ ստանում են
«Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ վիճաբանությանն է անդրադարձել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Փաշինյանն, ի պատասխան ընդդիմադիր լրագրողի հարցի, հունից դուրս էր եկել ու սպառնացել․ «Կտանեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Նաև, դիմելով ըննդդիմադիր պատգամավորներից մեկին, ասել էր․ «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես»։ Սիմոնյանն էլ սպառնացել էր «դուրս շպրտել» Աժ նիստերի դահլիճից։
«Եթե Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակությունից հետո վաղը պատգամավորները չնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ուրեմն վաստակել են այն, ինչ ստանում են։
Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և մյուսների այս պահվածքը պայմանավորված է նրանով, որ պատգամավորները ոչ թե նրանց դեմ են պայքարում, այլ նրանց իշխանությունից հեռացնելու գաղափարի հեղինակների»,- այս առնչությամբ գրել է Էդգար Ղազարյանը, ով իմպիչմենտի գոծընթացի նախաձեռնողներից է։
Aysor.am